.jpg)
Վենգեր. «Հաստ քսակները կարող են մոռանալ Խամես Ռոդրիգեսի մասին»
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Մոնակոն» երկար ժամանակ չի կարող պահել Խամես Ռոդրիգեսին, սակայն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա չի հեռանա: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Կարծում եմ, որ Խամեսը չափից ավելի լավն է` «Մոնակոյում» հանդես գալու համար: Ինչո՞ւ, որովհետև դժվար է ֆուտբոլիստին պահելը, երբ նրանով հետաքրքրվում են «Ռեալն» ու «Բարսելոնը»: Այսպիսի գրանդ ակումբները կյանքում մեկ անգամ են նման առաջարկ անում:
Այդուհանդերձ, հաստ քսակներն այս տարի կարող են մոռանալ Ռոդրիգեսի մասին, քանի որ «Մոնակոն» այս մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Խամեսը ֆրանսիական թիմում կմնա ևս 1 կամ 2 մրցաշրջան: Ես դրանում համոզված եմ»,- նշել է Վենգերը: