Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերում հայաստանյան կողմի մասնակցությունը կարևոր է
21/07/2014 11:19

Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերում հայաստանյան կողմի մասնակցությունը կարևոր է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր:

Նախարարը կարևորել է հայաստանյան կողմի ամբողջական մասնակցությունն այդ ծրագրերին` ընդգծելով նախարարության ակտիվ ընդգրկվածության անհրաժեշտությու նը: Նախարար Արմեն Աշոտյանը և դեսպան Տրայան Հրիսթեան քննարկել են նաև նոր ծրագրերին առնչվող կառուցվածքային և բովանդակային մի շարք հարցեր: 

Տեմպուս և Էրազմուս+ ծրագրերում հայաստանյան կողմի մասնակցությունը կարևոր է