Ավակովը հայհոյել է Սերգեյ Լավրովին
21/07/2014 18:19

Ավակովը հայհոյել է Սերգեյ Լավրովին

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը շատ կտրուկ է արտահայտվել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու նախաձեռնության վերաբերյալ:

Topnews.ru-ի փոխանցմամբ` Ավակովը «հեռու է ուղարկել» Ռուսաստանի արտգործնախարարին և հայտարարել, որ իրենք բանակցություններ են վարելու ոչ թե անջատողականների և ահաբեկիչների հետ, այլ միայն Ուկրաինա, ԵՄ, Ռուաստատան և ԱՄՆ ձևաչափով:

Ավակովը հավելել է, որ իրենք բանակցություններ կվարեն Մոսկվայի հետ, երբ Ռուսաստանը դադարեցնի գրոհայիններ և զենք ուղարկել Ուկրաինա ու կդադարի խոցել ինքնաթիռները և աջակցել ահաբեկիչներին:

Հիշեցնենք, որ մալայզիական ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 295 մարդ, վթարի է ենթարկվել Ուկրաինայի տարածքում՝ ՌԴ-ի հետ սահմանին։

«Բոինգ» ինքնաթիռը թռչում էր Ամստերդամից դեպի Կուալա Լումպուր: Ինքնաթիռը ընկել է ՌԴ օդային տարածքից 50 կմ հեռավորության վրա։ Այն ընկել և այրվել է Ուկրաինայի տարածում։

Ինքնաթիռը ընկել է այն հատվածում, որտեղ Ուկրաինայի իշխանությունները պայքարում են ռուսամետ անջատողականների դեմ։

 

Ավակովը հայհոյել է Սերգեյ Լավրովին