Բակո Սահակյանն ընդունել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին
21/07/2014 11:53

Բակո Սահակյանն ընդունել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ Սահմանադրական դատարանի և ԼՂՀ Գերագույն դատարանի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն պահանջված է և կարևոր Արցախի դատական համակարգի համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Բակո Սահակյանն ընդունել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին