Հալեպում հայ վիրավորներ կան
21/07/2014 16:50

Հալեպում հայ վիրավորներ կան

Հալեպի Սուլեյմանիե շրջանում զինյալ ահաբեկչական խմբավորումների արձակած հրասանդի պայթյունից հայեր են վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Գանձասարը»:

Վիրավորվել են Ավետիս Քյուրքճյանը, Էլիզ Քյուրքճյանը և Լարա Սնունին: Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ:

Հալեպում հայ վիրավորներ կան