Վրաստանի ՆԳՆ. եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը էթնիկ բնույթ չէր կրում
21/07/2014 17:20

Վրաստանի ՆԳՆ. եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը էթնիկ բնույթ չէր կրում

«Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը էթնիկ բնույթ չէր կրում»,- Վրաստանի ՆԳՆ-ի կարծիքն է փոխանցում Новости-Грузия-ն:

Աղբյուրն հիշեցնում է, որ միջադեպը տեղի է ունեցել փողոցում` մեքնաեյի կայանման հետ կապված:

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում է միջադեպի մանրամասները:

Վիրահայոց թեմը նաև կոչ էր արել ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ հասարակության շրջանում հակահայ տրամադրություններ տարածելուն, իսկ Վրացական ուղղափառ եկեղեցուն կոչ էր արել հանրայնորեն դատապարտել էթնիկ և կրոնական ատելության վրա հիմնված գործողությունները:
 

Վրաստանի ՆԳՆ. եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը էթնիկ բնույթ չէր կրում