.jpg)
Iran Air ավիաընկերության ինքնաթիռներն այլևս Ուկրաինայի տարածքով չեն թռչում
«Iran Air» ավիաընկերության ինքնաթիռներն այլևս Ուկրաինայի օդային տարածքով չեն թռչում:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է իրանական ազգային ավիափոխադրող «Iran Air» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շահռոխ Նուշ Աբադին:
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ Եվրոպա թռչող 19 երթուղիներն Ուկրաինայի փոխարեն անցնում են այլ երկրների օդային միջանքներով:
Նշենք, որ օրերս Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ ի պատասխան Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` (ICAO) Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է իր օդային տարածքը տրամադրել տարանցիկ չվերթներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ուկրաինայի տարածքում`ռուսական սահմանին մոտ, խոշոր ավիաաղետ է տեղի ունեցել. մալազիական ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 777» ինքնաթիռն Ամստերդամ-Կուալա-Լումպոր չվերթն իրականացնելիս, մուտք գործելով ՌԴ օդային տարածք, սկսել է իջնել, ինչի արդյունքում նրան Ուկրաինայի տարածքում հայտնաբերել են այրվելիս: Ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 295 մարդ՝ 15-ն անձնակազմի անդամներ են եղել, 280-ը՝ ուղևոր: