Լևոն Հայրապետյանի պաշտպանները բողոքարկել են նրա կալանավորելու որոշումը
21/07/2014 12:02

Լևոն Հայրապետյանի պաշտպանները բողոքարկել են նրա կալանավորելու որոշումը

Մոսկվայում ձերբակալված հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանները բողոքարկել են նրան կալանավորելու որոշումը:

ИТАР-ТАСС- փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

«Մոսկվայի քաղաքային դատարանին մենք խնդրում ենք փոխել Հայրապետյանին կալանավորելու մասին որոշումը, քանի որ այն ինչպես անօրինական է, այնպես էլ անհիմն է: Պետք է փոխել նրա խափանման միջոցը»,- ասել է փաստաբանը:

Ակնկալվում է, որ հուլիսի 24-ին Հայրապետյանին պաշտոնական մեղադրանք կներկայացվի:

Ավելի վաղ դատարանը վճռել էր մինչև սեպտեմբերի 15-ը կալանավորել հայ գործարարին: Բացի այդ, այդ քրեական գործի շրջանակներում կալանք է դրվել «Башнефть» ընկերության արժեթղթերի վրա, որի արժեքը 300 մլն ռուբլի է:
Հայրապետյանը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքը՝ փողերի լվացման գործով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 65-ամյա գործարարը ձերբակալվել էր հուլիսի 15-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Նրա ձերբակալության համար հիմք էր հանդիսացել Բաշկիրիայից ընտրված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված՝ առանձնակի ծանր հանցագործությունների համար:


Նախորդող հրապարակում՝ «Լևոն Հայրապետյանի ձերբակալումը լուրջ հարված է Արցախին. Քաղաքական պատվեր է»
 

Լևոն Հայրապետյանի պաշտպանները բողոքարկել են նրա կալանավորելու որոշումը