Այսօր կդիտվի փոփոխական ամպամածություն
21/07/2014 12:36

Այսօր կդիտվի փոփոխական ամպամածություն

Եղանակը Երևանում այսօր կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղ-տեղ հնարավոր է անձրև, սպասվում է քամի 12-15մ/վրկ:

Weather.am-ից տեղեկանում ենք, որ օդի ջերմաստիճանը գիշերը +17+20, ցերեկն ստվերում +34+37, երեկոյան +25+27: Շոգ եղանակին ցանկալի է կրել բաց գույնի բամբակե հագուստ, խմել հասարակ, ոչ գազավորված ջուր, ֆիզիկապես չծանրաբեռնվել:

Աղբյուրը հիշեցնում է, որ ցերեկային ժամերին պարտադիր պետք է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից: Սաստիկ տապը կարող է առաջացնել գլխապտույտ, ինքնազգացողության վատթարացում:

Այսօր կդիտվի փոփոխական ամպամածություն