22/07/2014 10:27
Վրաստանում հրահրվող բախումները ձեռնտու են առաջին հերթին Ռուսաստանին
«168 Ժամում» կարդում ենք. «Քաղաքագետների մեծ մասը վստահ է՝ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, մալայզիական ինքնաթիռի կործանումը և որպես դրա հետևանք՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարման նոր փուլն իր արտահայտությունն է ունենալու նաև Հարավային Կովկասում: Քաղաքագետների մեծ մասը չի սխալվում՝ այդ կանխատեսումներն իրականանում են օր օրի: Առնվազն՝ Հայաստանի մասով: Հայաստանում ու Հայաստանի շուրջ: Իրականանում են ամենակեղտոտ ու ամենաստոր մեթոդներով: Ռուսական մեթոդներով: Ռուսական մեթոդներով՝ նաև հայերի կատարմամբ: Նախօրեի երեկոյան, օրինակ, մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:
Վրաստանում ազգային-կրոնական հողի վրա հրահրվող բախումները, ակնհայտ է՝ ձեռնտու են առաջին հերթին՝ Ռուսաստանին, որն իր բոլոր նպատակներին հասնելու համար միայն մեկ մեթոդի է տիրապետում՝ սառը հակամարտությունների «տաքացումը»: Ձեռնտու է ճիշտ այնպես, ինչպես հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում ակտիվացած բախումները, որոնց հետևանքով ամեն շաբաթ հայ զինվորներ են սպանվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: