22/07/2014 11:32
Արմավիրի քաղաքապետի մեքենան պայթել է ականի վրա. Զոհ ու վիրավորներ կան
Արցախի Քաշաթաղի հյուսիսային մասում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասացին ԼՂՀ առողջապահության նախարարությունից:
Տեղի ունեցածի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի մահացել է, 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ:
Նախարարությունից հայտնեցին, որ վիրավոր 3 հոգուն այս պահին ուղղաթիռով տեղափոխում են «էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
Վիրավորների առողջական վիճակի մասին տեղեկություններ կտրամադրենք քիչ ավելի ուշ: