Քլինթոն. Պետք է խստացնել Ռուսաստանի դեմ  պատժամիջոցները
22/07/2014 19:47

Քլինթոն. Պետք է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պահանջել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել` ուսումնասիրելու մալայզիական «Boeing-ի» կործանման պատճառները: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Քլինթոի Facebook-յան էջը:

«Մենք պետք է անենք ավելին` մանրակրկիտ քննության համար: Սա անհրաժեշտ է ոչ միայն որպես հարգանք` զոհվածների նկատմամբ, այլև` ստանալու մեղավորների մասով պատասխանը»,- ասել է Հիլարի Քլինթոնը:

Քլինթոնը նաև կոչ է արել կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ «իր պահվածքի համար»:

Նախկին պետքարտուղարը գրել է, որ ԱՄՆ-ը պետք է համոզի Եվրոպային, որ այն այդքան էլ կախված չէ ռուսական էներգառեսուրսների մատակարարումից: Նա նաև կոչ է արել եվրոպացիների «մեծ աջակցություն ցուցաբերել ուկրաինացիների նկատմամբ»:
 

Քլինթոն. Պետք է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները