.jpg)
22/07/2014 16:51
Կլոպ. «Ռոյսն ու Հումմելսը չեն հեռանա «Բորուսիայից»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է հիմնական կազմի որոշ ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքի հետ կապված լուրերը:
«Կարող եմ վստահեցնել բոլորին. ոչ մի նախանշան չկա, որ Մարկո Ռոյսն ու Մաթս Հումմելսը ցանկանում են հեռանալ «Բորուսիայից»: Նրանք ոչ մի տեղ չեն գնա և մեր թիմում կխաղան հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Կլոպը: