Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները
23/07/2014 10:58

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը  հանդիպում է  ունեցել եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդնրադարձ է արվել մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների։

ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։
 

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները