Երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորումը կգործի հուլիսի 26-ից
23/07/2014 18:35

Երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորումը կգործի հուլիսի 26-ից

2014 թվականի հուլիսի 16-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 37-ում հրատարակվել է և հրատարակման հաջորդող 10-րդ օրը ուժի մեջ կմտնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորմամբ.
Մասնավորապես, օրենքն ամրագրում է, որ՝

« Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաև վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:»:

Փոփոխություններից և լրացումներից հետո փոփոխված հոդվածներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Երթևեկության կանոնների խախտման նոր կարգավորումը կգործի հուլիսի 26-ից