Գագիկ Համբարձումյանը Քննչական կոմիտեում աշխատելու առաջարկ չի ստացել
23/07/2014 10:15

Գագիկ Համբարձումյանը Քննչական կոմիտեում աշխատելու առաջարկ չի ստացել

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանին դեռևս առաջարկ չի արվել զբաղեցնելու քննչական ծառայության նորանշանակ պետ Աղվան Հովսեփյանի տեղակալի պաշտոնը:

«Ես ձեզ մի բան ասեմ, որ դեռևս ոչ միայն ես, այլև ոչ մեկը որևէ առաջարկ չի ստացել և չի կարող, քանի որ կանոնակարգի խնդիր կա: Հիմա կառավարության կողմից պետք է հաստատվի կառուցվածքը, որից հետո տեղի կունենան մյուս քայլերը, այդ թվում՝ տեղակալների նշանակումը»,- «Ժամանակին» երեկ ասել է Գագիկ Համբարձումյանը:
 

Գագիկ Համբարձումյանը Քննչական կոմիտեում աշխատելու առաջարկ չի ստացել