«Կրակե օղակը» օպերայի պրեմիերան կկայան Շուշիում
23/07/2014 18:55

«Կրակե օղակը» օպերայի պրեմիերան կկայան Շուշիում

Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան։

Այն կկայանա Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ։

Օպերայի հիմքում ընկած են Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը»  վեպը և մեծանուն գրող Եղիշե Չարենցի բանաստեղծությունները:

Այն նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:

«Կրակե օղակը» օպերայի պրեմիերան կկայան Շուշիում