1 օրում մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը
23/07/2014 12:30

1 օրում մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության` 11 դեպքից 10-ը, կաշառակերության՝ 2, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բացահայտվել է նաև գողության և դրամանենգության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 

1 օրում մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը