23/07/2014 17:36
«Ռոստելեկոմը» ընդլայնում է վաճառքի և սպասարկման ցանցը
«Ռոստելեկոմ»-ը գործարկում է վաճառքի նոր ձևաչափ՝ վաճառակետեր: Դրանք գործարկվում են հաշվի առնելով բաժանորդների շրջանում արված հարցումներն ու հետազոտությունները: Այս մասին հայտնում են ընկերության հանրային կապերի բաժնից:
Ընկերության բաժանորդներն, ի թիվս վաճառքի և սպասարկման սրահների, այսուհետ կկարողանան պայմանագիր կնքել կամ տեղեկատվություն ստանալ նաև ամենաբանուկ վայրերում գործարկվող վաճառակետերի միջոցով:
Արդեն հունիս-հուլիս ամիսների ընթացքում «Ռոստելեկոմ» վաճառակետեր գործարկվել են Մարտունի, Դիլիջան, Արարատ և Մեծամոր քաղաքներում: Մոտ ապագայում նման սպասարկման կետեր կգործարկվեն մի շարք այլ քաղաքներում:
«Ռոստելեկոմ»-ը, հոգալով իր բաժանորդների մասին, ինչպես նաև մշտապես բարելավելով սպասարկման որակը, շարունակ ընդլայնում է իր ներկայության աշխարհագրությունը, ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքների զարգացման, ընդլայնման ու արդիականացման ուղղությամբ: