Այսպես չի կարող շարունակվել, պարոնայք պաշտոնյանե՛ր. Անահիտ Բախշյան
24/07/2014 17:44

Այսպես չի կարող շարունակվել, պարոնայք պաշտոնյանե՛ր. Անահիտ Բախշյան

Երևանի քաղաքապետարանի թ.27 դպրոցի դատապարտված նախկին տնօրենը, ում դատվածությունը մարվելու է 1 տարի հետո, ակնկալում է դառնալ նույն դպրոցի տնօրեն, որովհետև այսօր` թեկնածուների գործերն ընդունելու վերջին օրը, դպրոցի կառավարման խորհրդին է ներկայացրել իր գործերը: Տարածած հաղորդագրության մեջ նման մտահոգություն է հայտնում Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը:

«Կարծում եմ` Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյանը պետք է կանխի դպրոցի կառավարման խորհրդի այս քայլը, նամանավանդ որ դպրոցների տնօրենների նկատմամբ քրեական գործերը շարունակվում են (վերջինը թ.174 դպրոցի նախկին տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը) և արդեն դատապարտված տնօրենի վերոնշյալ քայլը անելու նախադեպը փաստում է, որ դատապարտված տնօրենն,  անցնելով բարոյականության բոլոր սահմանները, փորձում է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔ չկա:

Այսպես չի կարող շարունակվել, պարոնայք պաշտոնյանե՛ր, դատարանի առաջ կկանգնեն բոլոր նրանք, ովքեր կշրջանցեն գործող օրենքները»,-հայտարարության մեջ գրել է Անահիտ Բախշյանը: 

Այսպես չի կարող շարունակվել, պարոնայք պաշտոնյանե՛ր. Անահիտ Բախշյան