Գարետ Բեյլ. «Մեր գաղտնիքը թիմային ոգու մեջ է»
24/07/2014 19:25

Գարետ Բեյլ. «Մեր գաղտնիքը թիմային ոգու մեջ է»

«Ռեալի» հարձակվող Գարետ Բեյլը խոսել է նոր մրցաշրջանում թիմի պլանների մասին:

«Պարզապես անհավատալի է, որ մենք 6 մրցանակ նվաճելու հնարավորություն ունենք: Ուզում ենք նվաճել բոլորը, սակայն հասկանում ենք, որ դա հեշտ չի լինի:

Մեր առջև ցանկացած մրցաշրջանում միշտ նույն խնդիրն է դրվում:

Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է նվաճել ամեն ինչ: Դեռ հաղթանակի քաղց ունենք: Մտադիր ենք կրկին հաղթել Չեմպիոնների լիգայում:

Մեր գաղտնիքը թիմային ոգու և այն բանի մեջ է, որ խաղադաշտում ու նրա սահմաններից դուրս օգնում ենք միմյանց»,- ասել է Բեյլը:

Գարետ Բեյլ. «Մեր գաղտնիքը թիմային ոգու մեջ է»