Վրաստանում ջրափրկարարներն օգնել են ՀՀ քաղաքացիների
24/07/2014 19:02

Վրաստանում ջրափրկարարներն օգնել են ՀՀ քաղաքացիների

Հուլիսի 24-ին, ժամը 18.00-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.19-ի սահմաններում Ուռեկի գյուղի ափամերձ հատվածում ջրափրկարարները ջրից դուրս են բերել ՀՀ քաղաքացիներ Դ.Ա.-ին (ծնվ. 1962 թ.) և Ս.Հ.-ին (ծնվ. 1994 թ.), վերջինիս ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իսկ Դ.Ա.-ն տեղափոխվել է Քոբուլեթիի հիվանդանոց:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Վրաստանում ջրափրկարարներն օգնել են ՀՀ քաղաքացիների