Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել
24/07/2014 19:47

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այսօր հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

Յացենյուկը նշել է, որ կոալիցիայի փլուզումն ունենալու է բացասական հետևանքներ: Նա դրանում մեղադրել է պատգամավորներին:

Նշենք, որ Արսենի Յացենյուկը գլխավորել է կառավարությունը 2014 թ-ի փետրվարի 27-ից: Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը այսօր Ռադայում հայտարարել է կոալիցիայի գործունեության դադարեցման մասին:

Կոալիցայի փլուզման և 30 օրվա ընթացքում որևէ կոալաիցայի չձևավորման դեպքում՝ նախագահը կարող է գերագույն Ռադան ցրել և անցկացնել արտահերթ ընտրություններ:
 

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել