«Մարդկանց մեծ մասը պատրաստ է ընտրել ցանկացածին, բայց ոչ` Էրդողանին»
25/07/2014 17:05

«Մարդկանց մեծ մասը պատրաստ է ընտրել ցանկացածին, բայց ոչ` Էրդողանին»

Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին մարդկանց մեծ մասը պատրաստ է ընտրել ցանկացած թեկնածուի, միայն ոչ` գործող վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Էրդողանը որքան էլ խնդրահարույց թեկնածու է, բոլոր դեպքերում Թուրքիայի համար շատ բան է արել և սեղանին դնելու բաներ ունի»,- ասաց նա:

Ասուլիսին մասնակից մեկ այլ թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ կարծիք հայտնեց, որ  նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանն  անհանգիստ անձնավորություն է: 

«Նրա ընտրազանգվածն ավելի շատ ստորին խավի մարդիկ են»,-  ասաց թուրքագետը:

Հ. Չաքրյանի խոսքով` հայ համայնքն առանձնապես ազդեցություն չի ունենում ընտրությունների վրա, իսկ Թուրքիայում հայերի նկատմամբ վերաբերմունքն ընտրություններով չի փոխվում:

«Հայերը նախընտրում  են Էրդողանին, քանի որ, օրինակ, մինչև Էրդողանի իշխանությունը,  հայերի կալվածքները խլում էին, իսկ նա օրենք ընդունեց, ըստ որի, արգելվեց  դա»,- ասաց քուրքագետը` ընդգծելով, որ Էրդողանը երբեք հայերին վիրավորող արտահայտություններ չի օգտագործել՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների:

Նախորդող հրապարակում`  Չաքրյան. Էրդողանը նախագահական ընտրություններում կհաղթի առաջին փուլով

«Մարդկանց մեծ մասը պատրաստ է ընտրել ցանկացածին, բայց ոչ` Էրդողանին»