Ըստ վարչապետի` թեժ աշուն չի լինելու
25/07/2014 10:22

Ըստ վարչապետի` թեժ աշուն չի լինելու

«Լինելո՞ւ է թեժ աշուն, սպասո՞ւմ եք թեժ աշնան»,- երեկ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ «Հայկական Ժամանակի» թղթակիցը հետաքրքրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանից: «Ոչ, ոչ»,- վստահաբար պատասխանել է վարչապետը:

Թեժ աշուն խոստացել են ոչ իշխանական ուժերը:

Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք կատարել քառյակի առաջ քաշած 12 պահանջները, Աբրահամյանը, նախ, հետաքրքրվել է դրանց կատարման վերջնաժամկետից, ապա, լսելով «սեպտեմբերի 30» ամսաթիվը, ոչինչ չի պատասխանել, լուռ հեռացել է:
 

Ըստ վարչապետի` թեժ աշուն չի լինելու