Թադևոսյան. Կալանավորելու միջնորդությունները գրեթե 100 %-ով բավարարվում են
25/07/2014 16:41

Թադևոսյան. Կալանավորելու միջնորդությունները գրեթե 100 %-ով բավարարվում են

Հայաստանի դատարանները 2009-2013թթ ընթացքում բավարարել են խափանման միջոցը որպես կալանք ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունների գրեթե 100 %-ը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության դիտորդ-հետազոտող Հայկ Թադևոսյանը` ներկայացնելով 2009թ. հունվարի 1-ից մինչև 2013թ. մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում շուրջ 26 էլեկտրոնային լրատվամիջոցներում ՀՀ դատական համակարգին վերաբերող հրապարակումների մասով իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

Ասուլիսին ներկա էր նաև ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն, ով ՀԿ-ի կատարած աշխատանքը անվանեց «օդից վերցված» և «անիմաստ»։

«Օդից վերցրել և խոսում եք հասարակության անվստահության մասին, ու փորձում դա հիմնավորել, սա ուղղակի մամուլի տեսություն է, քանի որ որևէ նյութի հետ կապված մասնագիտական վերլուծություն չի կատարվել: Իմաստ չկար այս աշխատանքը կատարելու, քանի որ մենք ունենք գործիք, որի օգնությամբ տեսնում ենք ցանկացած բառ, որ որևէ լրատվամիջոցում հրապարակվում է դատական համակարգի հետ առնչվող»,- ասաց նա:
 

Թադևոսյան. Կալանավորելու միջնորդությունները գրեթե 100 %-ով բավարարվում են