Օբաման կարող է մեղադրվել պաշտոնական դիրքի չարաշահման համար
25/07/2014 20:42

Օբաման կարող է մեղադրվել պաշտոնական դիրքի չարաշահման համար

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արարողակարգային հանձնաժողովը կողմ է արտահայտվել լիագումար քվեարկության կազմակերպմանը՝ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական դիրքի չարաշահման հարցով:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Փիթ Սեսսին նշել է, որ օրենքները՝ դրանք ուղղակի առաջարկությունների ցուցակ չեն, որոնք նախագահը կարող է ընտրել:

Օբաման իր քաղաքականությունն է իրականացնում հրամանագրերի միջոցով, սակայն նախագահը չի ստացել Կոնգրեսի աջակցությունը նվազագույն աշխատավարձի բարձրացման համար, և այդ որոշումը կայացրել էր ինքնուրույն:
 

Օբաման կարող է մեղադրվել պաշտոնական դիրքի չարաշահման համար