Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիայի փորձ է արել. Ունենք մեկ զոհ
26/07/2014 12:53

Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիայի փորձ է արել. Ունենք մեկ զոհ

Հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով այսօր ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:

Ցավոք, գործողությունների հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: 

Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիայի փորձ է արել. Ունենք մեկ զոհ