Քլինթոն.Պուտինը ցանկանում է ԵՏՄ-ի ռազմավարական ծրագրով մրցել Եվրոպայի հետ
26/07/2014 15:38

Քլինթոն.Պուտինը ցանկանում է ԵՏՄ-ի ռազմավարական ծրագրով մրցել Եվրոպայի հետ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղված է Եվրասիական միության ծրագրի կյանքի կոչմամբ:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, Քլինթոնը նշում է, որ Պուտինի մտքում՝ Եվրասիական միության ստեղծման ռազմավարական ծրագիրն է, որը պետք է մրցի Եվրոպայի հետ:

Նրա խոսքով, Պուտինը վախեցնում է եվրոպացիներին ոչ միայն էներգետիկ համակարգի օգնությամբ, այլ նաև միջամտելով ընտրություններին, գնելով եվրոպական երկրներում ԶԼՄ-ներ, ինչպես նաև խանգարելով Ուկրաինայի պես երկրներին անդամակցել ԵՄ-ին:
 

Քլինթոն.Պուտինը ցանկանում է ԵՏՄ-ի ռազմավարական ծրագրով մրցել Եվրոպայի հետ