Չինաստանում Ռամասուն փոթորկի զոհերի թիվը հասել է 62-ի
26/07/2014 16:26

Չինաստանում Ռամասուն փոթորկի զոհերի թիվը հասել է 62-ի

Չինաստանում Ռամասուն փոթորկի զոհերի թիվը հասել է 62-ի, 21 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հաղորդում է interfax-ը:

Վերջին 40 տարում ամենաուժեղ փոթորիկը արդեն 11 մլն չինացու է անհանգստացրել, ովքեր բնակվում են Գուանդուն, Հայնան, Յունան և Գունսի-Չժուանի ինքնավար հանրապետությունում:

862 հազար մարդ տարհանվել է, իսկ 261 հազար մարդ կարիք ունի առաջին անհրաժեշտության ապրանքների: Նախնական գնահատմամբ,  փոթորկի վնասը կազմում է 6.25 մլրդ դոլար: