Արցախում զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
26/07/2014 14:53

Արցախում զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Խաչատուր Բադասյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Այս մասին տեղեկանում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Հիշեցնենք, որ այս գիշեր հակառակորդն Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: 

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:

Ցավոք, գործողությունների հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը:

Նախորդող հրապարակում` Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիայի փորձ է արել. Ունենք մեկ զոհ

 

Արցախում զոհված զինվորը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով