Մասնագետ. Վերջին շրջանում նևրոզների թիվն ավելացել է
26/07/2014 15:10

Մասնագետ. Վերջին շրջանում նևրոզների թիվն ավելացել է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային և մանկական ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանը խոսեց տրավմատիկ նևրոզներից` նշելով, որ վերջին շրջանում նևրոզների թիվն ավելացել է:

Մասնագետը կարևորեց  նևրոզների ժամանակին բուժումը, քանի որ, սովորաբար, դրանք ձևավորվում են վաղ հասակում և արդեն դեռահասության տարքիում կարող են սրվել:

Նևրոզների առաջացման հիմնական պատճառներից Ռուբեն Պողոսյանը թվարկեց վախերը, ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակը:  Մասնավորապես, նա առանձնացրեց գերազանցիկի ախտանիշը` գերազանցիկ լինել հանուն ծնողի, որը կախվածության մեջ է դնում երեխային ծնողից:

Բանախոսը վստահեցրեց, որ բոլոր տեսակի նևրոզների համար կարևոր է ժամանակին կանխարգելումը, քանի որ հետագայում նևրոզների բուժումը դժվար գործընթաց է:

 

Մասնագետ. Վերջին շրջանում նևրոզների թիվն ավելացել է