Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արևշատյանի հարազատներին
26/07/2014 15:26

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արևշատյանի հարազատներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին և հարազատներին: Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

«Սեն Արևշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից և մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության և հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում: Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ կարևորագույն գիտական ու մշակութային հաստատության զարգացման գործում», - ասված է ՀՀ վարչապետի ցավակցական խոսքում:

Նախորդող հրապարակում`  Մահացել է Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանը

 

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արևշատյանի հարազատներին