Նախկին վարչապետ.  Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն
28/07/2014 14:25

Նախկին վարչապետ. Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն

ՀՀ նախկին վարչապետ, ներկայում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը: Արմեն Դարբինյանը գրել է.

«Լևոն Հայրապետյանի ձերբակալումը և բանտարկումը լուրջ փորձություն է հայերիս համար: Անկախ նրա գործած հանցանքից (եթե այդպիսին կա, իսկ հրապարակած նյութերը դրանում մեծ կասկածի հիմք են տալիս)՝ Հայաստան պետությունը և Հայ Սփյուռքը պարտավոր են միավորել ուժերը և կարողությունները՝ ճակատագրական այս դժվարին հանգույցում նրան առավելագույնս սատարելու և աջակցելու համար:

Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն: Այո, նա երբեմն «հարմար» չէ, և միշտ՝ ոչ հարմարվող, խենթության ու ազատության իր անչափությամբ: Բայց հիշենք, թե այդ աներևակայելի խենթությունը ինչքա՜ն գեղեցիկ առիթներ է պարգևել մեզ...Հիշե՛նք և գործե՛նք»:

Հիշեցնենք, որ գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին՝ Մոսկվայում: Նրան մեղադրում են փողերի լվացման մեջ:

Նախորդող հրապարակում՝ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Նախկին վարչապետ. Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն