Արթուր Սաֆարյան. Լևոն Հայրապետյանը գտնվում է հոգեպես ընկճված վիճակում
28/07/2014 16:04

Արթուր Սաֆարյան. Լևոն Հայրապետյանը գտնվում է հոգեպես ընկճված վիճակում

Լևոն Հայրապետյանը գտնվում է հոգեպես ընկճված վիճակում, առողջական վիճակը ևս վատացել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Լ. Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանը:

«Իսկ ինչպե՞ս պետք է իրեն զգա բանտում գտնվող մարդը, առողջական վիճակն էլ այդ պայմանների պատճառով խիստ վատացել է»,-ասաց նա:

Ա. Սաֆարյանի խոսքով՝ գործարարի փաստաբանները մեկ շաբաթ առաջ բողոքարկել են Լ. Հայրապետյանին կալանավորելու որոշումը, և առաջիկա 2 շաբաթվա ընթացքում պետք է պատասխան ստանան իրենց միջնորդության հետ կապված:

Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը կալանավորվել է ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման և յուրացման մեղադրանքով:

Նախորդող հրապարակում՝ Նախկին վարչապետ. Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Փոլադյան. Առաջիկա օրերին Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը կփոխեն 

Արթուր Սաֆարյան. Լևոն Հայրապետյանը գտնվում է հոգեպես ընկճված վիճակում