Որդին մեղադրվում է մորը անզգուշությամբ սպանելու մեջ
28/07/2014 18:11

Որդին մեղադրվում է մորը անզգուշությամբ սպանելու մեջ

Աբովյանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է մորը անզգուշությամբ սպանելու գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ 48-ամյա Գառնիկ Դանիելյանին առաջադրված մեղադրանքի` նա 2014թ-ի ապրիլի 18-ին, ժամը 18:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող բնակարանում մոր` Սառա Գրիգորյանի իրեն վատ զգալու ժամանակ վերջինիս օգնություն ցույց տալու նպատակով նրա թիկունքից ձեռքերով դեպի հետ և վերև քաշել -ձգելու ընթացքում պատճառել է աջից կողոսկրերի պտկային գծով անուղղակի, ձախից առպատային պլևրաի և թոքահյուսվածքի վնասում, կրծքավանդակի կողմնակի մակերեսին կողոսկրերի ուղղակի կոտրվածքներ, որը բերել է ներքին արյունահոսության և անզգուշությամբ առաջացրել է Սառա Գրիգորյանի մահը:

Գ. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 Հոդվածի 1 Մասի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:  

Որդին մեղադրվում է մորը անզգուշությամբ սպանելու մեջ