Ամբողջ Վրաստանը մի քանի ժամով մնացել էր առանց լույսի
28/07/2014 11:33

Ամբողջ Վրաստանը մի քանի ժամով մնացել էր առանց լույսի

Նախօրեին ողջ Վարստանը մի քանի ժամով խավարի մեջ էր: Երկրի ողջ տարածքը հոսնաքազրկվել էր: Ինչպես հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարարը, հոսանք չի եղել անգամ Թբիլիսիում: Վթարի պատճառը դեռևս անհայտ է: Այս մասին տեղեկանում ենք Vesti.ru-ից:

Մայրաքաղաքում չի աշխատել անգամ մետրոն և անջատվել է հեռուստաընկերության աշտարակը:

Վթարը տեղի է ունեցել «Իմեեթի» կայանում, որը միացնում է երկրի արևելքն և արևմուտքը:

Նշենք, որ հոսանքի մատակարարումը Վրաստանում վերականգնվել է ուշ գիշերը:

Ամբողջ Վրաստանը մի քանի ժամով մնացել էր առանց լույսի