Ճապոնիայում 15-ամյա աղջիկը սպանել է ընկերուհուն և նկարները դրել համացանցում
28/07/2014 14:39

Ճապոնիայում 15-ամյա աղջիկը սպանել է ընկերուհուն և նկարները դրել համացանցում

Ճապոնիայում 15-ամյա դպրոցականն իր տուն է հրավիրել համադասարանցուն և նրան մասնատել: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:

Ընկերուհին տեղյակ է պահել տանը, որ պատրաստվում է խաղալ համադասարանցու հետ, սակայն երեկոյան ժամը 11-ի սահմաններում աղջկա մայրը զանգահարել է վերջինիս տուն, քանի որ աղջիկը դեռևս վերադարձած չի եղել:

Աղջկա դիակը գտել են մահճակալի մոտ: Սպանությունից հետո 15-ամյա աղջիկը համացանց 5 լուսանկար է տեղադրել և գրել. «Ինչ արած, արյունահոսությունը դեռևս շատ առատ չէ», «Արյունը այնքան շատ է, որ մաքրելն անիմաստ է», «Սա գլխուղեղի արյան գույնն է», «Ես դեռևս լոգարան չեմ գնա», «Ես պետք է կրեմ մարդու ուղղեղի մշակույթը»:

Ոստիկանության հրապարակած տվյալներով՝ ճապոնուհին արդեն խոստովանել է հանցանքը, նա բնակվել է մենակ, իսկ նրա ծնողները բնակվել են քաղաքի մեկ այլ հատվածում:
 

Ճապոնիայում 15-ամյա աղջիկը սպանել է ընկերուհուն և նկարները դրել համացանցում