Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
28/07/2014 12:02

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Հուլիսի 26-ին կտրուկ վատացել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը: Այս մասին հայտնում են Asrtsakh today-y:

Հիշեցնենք, որ գործարարը ձերբակալվել է հուլիսի 15-ին Մոսկվայում և կասկածվում է փողերի լվացման մեջ:

Հայրապետյանի առողջական վիճակի մասն տեղեկություններ է հայտնել Լեւոն Հայրապետյանի ընկեր Արամայիս Օգանյանը՝ տեղեկանալով «Матросская тишина»-ի մեկուսարանի աշխատակցից:

«Լևոնը հոգեբանորեն ճնշված վիճակում է, և դա բացասական է անդրադառնում նրա ինքնազգացողության վրա»,- հայտնել է Օգանյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Լևոն Հայրապետյանի բժիշկ, պրոֆեսոր Հենրիխ Բակունցն ասել է, որ մեկուսարանում մնալը կարող է անդառնալի վնաս հասցնել նրա առողջությանը:

«Նրա հիվանդության պատմությունը մենք արդեն ուղարկել ենք Մոսկվա, սակայն որևէ փոփոխություն չկա»,- ասել է բժիշկը:

Բժշկի խոսքով՝ Լևոն Հայրապետյանն ունի քաղցկեղ, նա ուղեղի և սրտի կաթված է տարել, շաքարային դիաբետ ունի, ինչպես նաև հոդերի հետ լուրջ խնդիրներ: Լևոն Հայրապետյանին, նրա խոսքով, հակացուցված են բանտային պայմանները:

Նախորդող հրապարակում`  Փոլադյան. Առաջիկա օրերին Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը կփոխեն

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է