Լավրով. Ղրիմը Ռուսաստանի մասն է, ոչ մի բանակցություն չի եղել ու չի լինելու
28/07/2014 15:42

Լավրով. Ղրիմը Ռուսաստանի մասն է, ոչ մի բանակցություն չի եղել ու չի լինելու

Ղրիմը Ռուսաստանի մասն է, «ոչ մի բանակցություն չի եղել, չի լինելու և լինել չի կարող»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս պատասխանը հիմնվում է բացառապես Ղրիմի ժողովրդի կամարտահայտման վրա, և ամեն ինչ արդեն որոշված է»,- ասել է ՌԴ ԱԳ նախախարը։

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ ՝Լավրովը ճեպազրույցի ժամանակ հաստատել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ճապոնիա: «ՌԴ նախագահ Պուտինի պայմանավորվածությունն ուժի մեջ է»,- լրագրողի հարցին ի պատասխան ասել է Լավորվը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի էթիկան թելադրում է լինել քաղաքակիրթ: «Երբ լինում է հրավեր, մենք գտնում ենք, որ չպետք է դրանք մերժենք: Հրավիրող կողմը ևս հաստատել է այդ պայմանավորվածությունը: Մյուս բոլոր հարցերը մեզանից չեն կախված»,-ասել է նա: