Կոնգրեսն առաջարկում է Ուկրաինային ճանաչել ԱՄՆ-ի ռազմական դաշնակից
28/07/2014 14:17

Կոնգրեսն առաջարկում է Ուկրաինային ճանաչել ԱՄՆ-ի ռազմական դաշնակից

10 կոնգրեսական ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որը ենթադրում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրում:

Lenta.ru-ի փոխանցմամբ, կոնգրեսականների ներկայացրած փաստաթղթով Ուկրաինան պետք է ճանաչվի ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակից, որպեսզի ժամանակավորապես այդ երկրին տրամադրվեն ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքները:

Կոնգրեսականների կարծիքով, Ռուսաստանը Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններում ագրեսոր է հանդիսանում, իսկ Վլադիմիր Պուտինը հրաժարվում է օգտագործել իր ազդեցությունը՝արյունահեղությունը և բռնությունները դադարեցնելու համար:

Հիշեցնենք, որ վերջերս Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան ԱՄՆ-ից կարող է խնդրել ՆԱՏՕ-ից դուրս գլխավոր դաշնակցի կարգավիճակ:

Պորոշենկոն նշել էր, որ Կիևը ԱՄՆ Կոնգրեսից կխնդրի տրամադրել Ուկրաինային հատուկ կարգավիճակ, որն ունեն Իսրայելը, Ավստրալիան և Ֆիլիպինները՝ անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու համար:

ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս հիմնական դաշնակցի (Major Non-NATO Ally) կարգավիճակը ենթադրում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կազմից դուրս գտվող երկրների միջև ռազմավարական և ռազմական համագործակցություն:

Այդպիսի կարգավիճակը թույլ է տալիս համատեղ զորավարժություններ և հակաահաբեկչական գործողություններ անցկացնել:

2014 թ.-ի դրությամբ այդպիսի կարգավիճակ ունեն Ավստրալիան, Արգենտինան, Բահրեյնը, Եգիպտոսը, Իսրայելը, Հորդանանը, Քուվեյթը, Մարոկոն, Նոր Զելանդիան, Պակիստանը, Թայլանդը, Հարավային Կորեա, Ֆիլիպինները, Ճապոնիան և Աֆղանստանի:
 

Կոնգրեսն առաջարկում է Ուկրաինային ճանաչել ԱՄՆ-ի ռազմական դաշնակից