«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին նոր առաջարկ ունի
28/07/2014 16:56

«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին նոր առաջարկ ունի

«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին հայտնվել է հերթական կատարյան ակումբի ուշադրության կենտրոնում:

«Լեխվիայից» ու «Ալ Արաբիից» հետո Իսպանիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է հրավիրել «Ալ-Ջայշը»` նրան առաջարկելով եռամյա պայմանագիր ու տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձ: Այս մասին հայտնում է sport.es-ը:

Անցած առաջնությունում «Ալ-Ջայշը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Խավիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյու Յորք Սիթին», որը, ըստ որոշ տեղեկությունների, արդեն պայմանավորվել է ֆուտբոլիստի հետ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խավին «Բարսելոնից» կհեռանա հունվարին: 

«Բարսելոնի» կիսապաշտպան Խավին նոր առաջարկ ունի