Ադրբեջանցին 17 տարվա ազատազրկման է դատապարտվել` ռուս տղային սպանելու համար
28/07/2014 15:34

Ադրբեջանցին 17 տարվա ազատազրկման է դատապարտվել` ռուս տղային սպանելու համար

Ադրբեջանցի Օրհան Զեյնալովը նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Բիրյուլյովոյի շրջանում Եգոր Շերբակովին սպանելու համար դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:

Ria.ru-ի փոխանցմամբ, Մոսկվայի քաղաքային դատարանը Զեյնալովին մեղավոր է ճանաչել «Սպանություն» հոդվածի հատկանիշներով: Ադրբեջանցին սպանվածի հորը պարտավորվել է վճարել 5 միլիոն ռուբլի:

Դատարանը հայտարարել է, որ Զեյնալովի հեռախոսազրույցների գաղտնալսումները ցույց են տվել, որ նա պատրաստվում էր փոխել արտաքինի և փախչել Ադրբեջան:

Հիշեցնենք, որ 25-ամյա Եգոր Շերբակովը ընկերուհու հետ երեկոյան վերադառնալիս է եղել տուն, երբ նրանց է մոտեցել անհայտ տղամարդը և վեճի բռնվել Եգորի հետ:

Վիճաբանության ընթացքում ոչ սլավոնական արտաքինով տղամարդը Եգորին հարվածել է դանակով և փախել դեպքի վայրից: Ստացված վնասվածքից Եգորը մահացել է ընկերուհու ձեռքերի մեջ: Հենց այս միջադեպն էլ հանգեցրել է զանգվածային բողոքի ցույցերի` ընդդեմ ներգաղթյալների` Ռուսաստանի մայրաքաղաքի այդ շրջանում:

Ազգայնականները ավիրել են «Բիրյուզա» առևտրային կենտրոնը և հարձակվել «Պոկրովսկայա» շուկայի վրա: Մոտ 600 մարդ նախօրեին հավաքվել էր այդ շրջանում և պահանջել պատժել սպանության մեղավորներին:

Ազգայնականները բարիկադներ են կառուցել աղբարկղերից հենց փողոցում, ինչպես նաև` ծեծել ոչ սլավոնական արտաքին ունեցող մարդկանց: Անկարգությունների 380 մասնակից ձերբակալվել է:

Մոսկվայի այդ շրջան են ուղարկվել ՕՄՈՆ-ի զորքեր, որոնք կարգի են հրավիրել ազգայնականներին:
 

Ադրբեջանցին 17 տարվա ազատազրկման է դատապարտվել` ռուս տղային սպանելու համար