Ջոն Հեֆֆերն. Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմական հռետորաբանությունը
29/07/2014 13:12

Ջոն Հեֆֆերն. Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմական հռետորաբանությունը

Հակամարտության լուծման համար կա միայն մեկ ճանապարհ և դա խաղաղ բանակցային լուծումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանն, ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

«Միացյալ նահանգները ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներից է: Համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում կողմերի հետ և քննարկում հետագա քայլերը: Մենք հույս ունենք, որ ապագայում տեղի կունենա նաև նախագահների միջև հանդիպում»,- ասաց Ջոն Հեֆֆերնն` ընդգծելով, որ համանախագահների ուղերձը մեկն է՝ հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցային գործընթացն է:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմական հռետորաբանությունը և դատապարտում է հրադադարի խախտումները: Մեր վշտակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են շփման գծի և սահմանի մոտ տեղի ունեցող միջադեպերի պատճառով»,- ասաց ՀՀ-ումն ԱՄՆ դեսպանը:
 

Ջոն Հեֆֆերն. Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմական հռետորաբանությունը