Կագավան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»
29/07/2014 18:18

Կագավան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սինձի Կագավան կարող է հեռանալ ակումբից: Ճապոնիայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիտի ապագան անգլիական թիմում կասկածի տակ դրվեց այն բանից հետո, երբ «կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարեց, որ թիմում հարձակողական ոճի կիսապաշտպանները շատ են: Այս մասին հայտնում է «The Independent»-ը:

Բացի այդ, միջմրցաշրջանային հատվածում անցկացրած մեկնարկային 2 ստուգողական խաղում Կագավան իրեն ոչնչով չի դրսևորել: Աղբյուրի տեղեկությունների համաձայն` Կագավայի ծառայություններով հետաքրքրված է նրա նախկին ակումբը` Դորտմունդի «Բորուսիան»:  

Կագավան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»