Այս տարի Ղրիմ ավելի քիչ զբոսաշրջիկներ են այցելել
29/07/2014 19:39

Այս տարի Ղրիմ ավելի քիչ զբոսաշրջիկներ են այցելել

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս տարի զբոսաշրջիկների ընդհանուր թիվը դեպի Ղրիմ  կազմել է 2,5-3 մլն, ինչը 2 անգամ պակաս է համարվում՝ նախորդ տարվա համեմատությամբ:

Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է նաև Ղրիմի Հանրապետության ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Ռուստամ Տեմիրգալիևը՝ նշելով, որ այս տարի հուլիսի 15-ի դրությամբ Ղրիմ է այցելել շուրջ 2 մլն զբոսաշրջիկ:

«Նախորդ տարի նույն ժամանակահատվածում Ղրիմն ընդունել է 6 մլն զբոսաշրջիկ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ դա վտանգում է Ղրիմի հանգստյան գոտիների ճակատագիրը:

«Չի բացառվում, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում Ղրիմի հանգստյան գոտիները վերածվեն համառուսական առողջարանների»:
 

Այս տարի Ղրիմ ավելի քիչ զբոսաշրջիկներ են այցելել