«Լույսի» կրթաթոշակառու. Ցանկանում եմ միջազգային կրթական փորձը տեղայնացնել
29/07/2014 16:08

«Լույսի» կրթաթոշակառու. Ցանկանում եմ միջազգային կրթական փորձը տեղայնացնել

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարսգայանը հանդիպեց «Լույս» հիմնադրամի 2014-2015-թթ ուսումնական տարվա կրթաթոշակառուների հետ: ՀՀ նախագահը արդեն ընտրված ուսանողներին հանձնեց հավաստագրեր:

Հանդիպմանը ներկա էին «Լույս» հիմնադրամի ներկա ու նախկին շրջանավարտները, ովքեր մասնակցում են «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին: «Լույսի» ուսանողները բաժանվել են յոթ խմբերի և Դիլիջանում, Եղեգանձորում, Գյումրիում, Երևանում, Գարգառում, Ծափաթաղում և Շուշիում ծրագրեր են իրականացրել` համագործակցելով տեղի բնակչության հետ:

Ստենֆորդի համալսարանի Միջազգային համեմատական կրթության բաժին ընդունված Դիանա Մուրադովան կարևորեց միջազգային կրթական մոտեցումները Հայաստանում տեղայնացնելու անհրաժեշտությունը:

Նա նաև նշեց, որ Սթենֆորդի համալսարանում «Լույսի» 4-5 ուսանող է եղել, նաև պետք է ակտիվացնել դեպի Սթենֆորդի համալսարան ուսանողների ուղղվածությունը:

Դ. Մուրադովան համզված է, որ հին ու նոր «Լույսի» ուսանողները փոփոխություններ կարող են կատարել ՀՀ կրթության ոլորտում` քայլ առ քայլ տեղայնանցելով լավագույն միջազգային կրթական փորձը:
 

«Լույսի» կրթաթոշակառու. Ցանկանում եմ միջազգային կրթական փորձը տեղայնացնել