Պատահար` Ալավերդի-Սարահարթ ճանապարհին. կան վիրավորներ
29/07/2014 18:05

Պատահար` Ալավերդի-Սարահարթ ճանապարհին. կան վիրավորներ

Նախօրեին` ժամը 20.50-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ալավերդի-Սարահարթ ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության փոխանցմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.40-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան Սանահին-Սարահարթ ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել հանդիպակած գոտի, բախվել «Նիսսան X-TRAIL» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջել:

Պատահարի հետևանքով վարորդները և «Նիսսան X-TRAIL»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
 

Պատահար` Ալավերդի-Սարահարթ ճանապարհին. կան վիրավորներ