Անչափահաս աղջիկը դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել
30/07/2014 17:45

Անչափահաս աղջիկը դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել

Հուլիսի 27-ին Վեդի քաղաքի Մ. Խորենացու փողոցի 1-ին տան բնակչուհի Հասմիկ Կիրակոսյանը ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ իր անչափահաս դուստրը` 1999 թ. ծնված Նարինե Կիրակոսյանը, հուլիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և մինչ օրս չի վերադարձել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:

Աղջկա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Արարատի բաժին` 010-59-06-31 հեռախոսահամարով, 1-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: 

Անչափահաս աղջիկը դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել