Սոնգն անհետ կորել է
30/07/2014 19:55

Սոնգն անհետ կորել է

Կամերունի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքս Սոնգը լքել է «Բարսելոնի» ճամբարն ու գնացել անհայտ ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Սկզբում կատալոնյան թիմի ղեկավարությունը հայտնել է, որ ֆուտբոլիստն ընտանեկան խնդիրների պատճառաբանությամբ թույլտվություն է ստացել, բայց հետո հերքել է այս տեղեկատվությունը:

Թե ինչն է Սոնգի հեռանալու պատճառը և ուր է նա գնացել, ակումբում չգիտեն: Միաժամանակ կատալոնցիները նշում են, որ մտադիր են վաճառել 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, քանի որ նա մրցակցությանը չի դիմանում:
 

Սոնգն անհետ կորել է